Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր ուսումնական տարին՝ նորոգված դպրոցներում

05.09.2011

Նոր ուսումնական տարին՝ նորոգված դպրոցներում

Այս ուսումնական տարին մարզի 43 դպրոցների աշակերտները կդիմավորեն նորացված դպրոցներում։ Գարնանից այս դպրոցներում եւ մարզի 15 մանկապարտեզներում սկսվել են բազմաբնույթ շինարարական աշխատանքներ՝ տանիքի նորոգում, մետաղապլաստե դռների ու պատուհանների տեղադրում, տեղային ջեռուցման համակարգի կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ։ Ուրախանալու առիք ունեն նաեւ մարզի 16 բազմաբնակարան շենքերի բնակիչները։ Նորացված տանիքները վերջապես նրանց կազատեն անձրեւաջրերից ու կեղտաջրերից։ Պետբյուջեից հատկացված 1 մլդ 425 մլն դրամով հիմնանորոգվում են նաեւ 5 մշակույթի տներ եւ առողջապահական հիմնարկներ։ Գարնանից սկսած շինարարական աշխատանքները կավարտեն տարեվերջին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45