Նորություններ
Ներդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար՚
06.09.2011
Արարատի ԳԱՄԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՙՆերդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար՚ ուղեցույցի հանրային իրազեկում խորագրով: Այն կազմակերպվել էր ՙՖինանսաբանկային Քոլեջ՚ Հիմնադրամի և Արարատի ԳԱՄԿ-ի համագործակցության արդյունքում:
Բացման խոսքով հանդես եկավ Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն` Գոռ Գալստյանը, իսկ ՙՖինանսաբանկային Քոլեջ՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը խոսեց հանդիպման կարևորության և նպատակների, ինչպես նաև ՙՆերդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար՚ ուղեցույցի մասին:
ՙՆերդրումային ֆինանսական գործիքը որպես այլընտրանքային հնարավորություն ՀՀ ագրոբիզնեսում գործող ընկերությունների ընդլայնման և զարգացման համար (ՀՏՏԶՀ-ի օրինակի հիման վրա)՚ թեմայով հանդես եկավ` Հայաստանում յուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀՏՏԶՀ/FREDA) ներդրումային մասնագետ Անի Վարդանյանը:
Հանդիպման հիմնական նպատակներն էինª
-
մասնակիցներին ներկայացնել ներդրումային ֆինանսական գործիքը որպես այլընտրանքային հնարավորություն ՀՀ ագրոբիզնեսում գործող ընկերությունների ընդլայնման և զարգացման համար,
-
մասնակիցների շրջանում իրականացնել հարցում, որի նպատակն է պարզել ՀՀ ագրոբիզնեսի ոլորտում գործող ընկերությունների ներկա վիճակըª հնարավոր ֆինանսական ներդրումներ ներգրավելու տեսանկյունից,
-
մասնակիցներին ներկայացնել և տրամադրել ՙՆերդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար՚ ուղեցույցը:
Հանդիպմանը հրավիրված էին մարզում գործող ագրոբիզնեսի այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք գործունեություն են իրականացնում կաթնամթերքի արտադրության, գինեգործության, ձկնաբուծության, գյուղմթերքի մշակման և պահածոյացոման ոլորտներում:
Հանդիպման մասնակիցների շրջանում տեղի ունեցավ նպատակային հարցման իրականացում, որի նպատակն էր պարզել մարզի ագրոբիզնեսի ոլորտում գործող ընկերությունների ներկա վիճակըª հնարավոր ֆինանսական ներդրումներ ներգրավելու տեսանկյունից:
Հանդիպման վերջում տեղի ունեցավ առաջացած հարցերի պարզաբանում և հանդիպման ամփոփում, իսկ մասնակիցներին բաժանվեցին ՙՆերդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար՚ ուղեցույցը: