Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար՚

06.09.2011

Արարատի ԳԱՄԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՙՆերդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար՚ ուղեցույցի հանրային իրազեկում խորագրով: Այն կազմակերպվել էր ՙՖինանսաբանկային Քոլեջ՚ Հիմնադրամի և Արարատի ԳԱՄԿ-ի համագործակցության արդյունքում:

Բացման  խոսքով հանդես եկավ Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն` Գոռ Գալստյանը, իսկ ՙՖինանսաբանկային Քոլեջ՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը խոսեց հանդիպման կարևորության և նպատակների, ինչպես նաև ՙՆերդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար՚ ուղեցույցի մասին:

 ՙՆերդրումային ֆինանսական գործիքը որպես այլընտրանքային հնարավորություն ՀՀ ագրոբիզնեսում գործող ընկերությունների ընդլայնման և զարգացման համար (ՀՏՏԶՀ-ի օրինակի հիման վրա)՚ թեմայով հանդես եկավ` Հայաստանում յուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀՏՏԶՀ/FREDA) ներդրումային մասնագետ Անի Վարդանյանը:

Հանդիպման հիմնական նպատակներն էինª

  • մասնակիցներին ներկայացնել ներդրումային ֆինանսական գործիքը որպես այլընտրանքային հնարավորություն ՀՀ ագրոբիզնեսում գործող ընկերությունների ընդլայնման և զարգացման համար,
  • մասնակիցների շրջանում իրականացնել հարցում, որի նպատակն է պարզել ՀՀ ագրոբիզնեսի ոլորտում գործող ընկերությունների ներկա վիճակըª հնարավոր ֆինանսական ներդրումներ ներգրավելու տեսանկյունից,
  • մասնակիցներին ներկայացնել և տրամադրել ՙՆերդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար՚ ուղեցույցը:

 Հանդիպմանը հրավիրված էին մարզում գործող ագրոբիզնեսի այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք գործունեություն են իրականացնում կաթնամթերքի արտադրության, գինեգործության, ձկնաբուծության, գյուղմթերքի մշակման և պահածոյացոման ոլորտներում:

Հանդիպման մասնակիցների շրջանում տեղի ունեցավ նպատակային հարցման իրականացում, որի նպատակն էր պարզել մարզի ագրոբիզնեսի ոլորտում գործող ընկերությունների ներկա վիճակըª հնարավոր ֆինանսական ներդրումներ ներգրավելու տեսանկյունից:

Հանդիպման վերջում տեղի ունեցավ առաջացած հարցերի պարզաբանում և հանդիպման ամփոփում, իսկ մասնակիցներին  բաժանվեցին ՙՆերդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար՚ ուղեցույցը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31