Նորություններ
«Մասնագիտությունը հեռանկարում» թեմայով համաժողովներ
06.09.2011
«Մասնագիտությունը հեռանկարում» թեմայով համաժողովներ
«Մասնագիտությունը հեռանկարում» նախագծի շրջանակներում 2011թ. սեպտեմբերի 7-ից 9-ը Երևանում կկազմակերպվի միջազգային համաժողով` «Քաղաքացիական ծառայության բարեփոխումներ - նպատակներ և արդյունքներ» խորագրով:
«Մասնագիտությունը հեռանկարում» նախագիծը մեկնարկել է 2005 թվականին` որպես հանրային ծառայության պատասխանատուներին համախմբող ցանց: Տարեկան հանդիպումների միջոցով այն միավորում է ոլորտի ավագ պաշտոնյաներին` գիտելիքներ և փորձ փոխանակելու, նոր գաղափարներ քննարկելու և հանրային ծառայության ոլորտում առկա ընդհանուր խնդիրներ լուծելու նպատակով: