Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին»

06.09.2011

25 օգոստոսի 2011 թվականի N 1221 - Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-----------------------------------------------------------------------------------------------------

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի <Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին> N 319-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
<Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետր¬վարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով:>
2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ սույն կարգի 6-րդ կետով պահանջվող տեղեկա¬տվությունը տրամադրում է կրթության կառավարման պետական լիազորված մարմնին (այսու¬հետ` նախարարություն), որը երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:».
3) 7-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Մրցույթին մասնակ¬ցե¬լու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում:».
4) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.1-ին կետով.
«28.1. Երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթաց¬քում անցկացվում է կրկնակի քվեարկություն:
Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանա¬գրու¬թյան և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճեն¬ները:
Նախարարությունը հավակնորդներից որևէ մեկին, հիմք ընդունելով նշված փաստա¬թղթերը, որոշում է ընդունում մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ և 5-օրյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում առաջար¬կու¬թյուն` սույն կարգի 34-րդ կետի պահանջի համաձայն աշխատան¬քային պայմանագիր կնքելու համար:».
5) 34-րդ կետը «տնօրենի» բառից հետո լրացնել «կամ սույն կարգի 28.1-ին կետի համաձայն երաշխավորվող հավակնորդի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

2011 թ. օգոստոսի 30
Երևան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31