Նորություններ
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
06.09.2011
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Արարատի մարզում էր Հայաստանում և Վրաստանում Հնդկասատանի Արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ք.Երևան) ԱՉԱԼ ՄԱԼՀՈԴՐԱՄԸ` դեսպանատան աշխատողների ուղեկցությամբ: Մարզպետարանում ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ հանդիպման ընթացքում մարզպետը հյուրին ներկայացրեց մարզի ընդհանուր իրավիճակը , մարզի զարգացման հեռանկարները, գյուղատնտեսության ասպարեզում այս տարվա հաջողությունները: ԱՉԱԼ ՄԱԼՀՈԴՐԱՄԸ նշեց, որ բազմիցս անցել է Արարատի մարզի տարածքով և այսօր ուրախ է, որ մոտիկից է տեսնում Բիբլիական Արարատ լեռը և ծանոթանում Արարատի մարզի ղեկավարների հետ: Շարունակելով զրույցը` դեսպանը խոսեց հայ և հնդիկ ժողովրդի հինավուրց բարեկամությունից, Մադրաս, Կալկաթա քաղաքներում հայկական մշակութային կյանքից` չմոռանալով ընդգծել ՙԱզդարարի՚ ամսագրի մեծ դերը հնդկահայ գաղթօջախների և Հնդկաստանի մշակույթային կյանքում: Նա նշեց նաև, որ հայկական համայնքն այժմ շատ փոքր է Հնդկաստանում , բայց մեծ ներդրում ունի Հնդկաստանի մշակութային, արդյունաբերական և մյուս ոլորտների զարգացման գործում: Ըստ դեսպանի Հնդկաստանի դեսպանատան միջոցով իրականացվում են մի շարք ծրագրեր տարբեր ոլորտներում, ուստի նմանատիպ ծրագրեր պատրաստ են իրականացնելու նաև Արարատի մարզի հետ` հատկապես կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Դեսպանը առաջարկեց համագործակցել մարդահամարի անցկացման գործում մանավանդ, որ իրենց ուժերով Երևանում ստեղծվել է բազային տվյալների մշակման լաբորատորիա:
Հանդիպման վերջում մարզպետ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԵՎ ԱՉԱԼ ՄԱԼՀՈԴՐԱՄԸ հուշանվերներ փոխանակեցին և պայմանավորվեցին , որ մինչև Հայ-Հնդկական համաժողովի բացումը, որը տեղի կունենա առաջիկայում երկուստեք համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի ներկայացնելու մարզի հիմնախնդիրները և գտնելու համապատասխան ծրագրեր և միջոցներ դրանք իրագործելու համար: