Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

06.09.2011

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ  ԱՐՏԱԿԱՐԳ  ԵՎ  ԼԻԱԶՈՐ  ԴԵՍՊԱՆԻ  ԱՅՑՆ   ԱՐԱՐԱՏԻ  ՄԱՐԶ

    Սեպտեմբերի  5-ին պաշտոնական այցով Արարատի մարզում էր Հայաստանում և Վրաստանում Հնդկասատանի  Արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ք.Երևան) ԱՉԱԼ ՄԱԼՀՈԴՐԱՄԸ` դեսպանատան աշխատողների ուղեկցությամբ: Մարզպետարանում  ԷԴԻԿ  ԲԱՐՍԵՂՅԱՆԻ  հետ հանդիպման ընթացքում մարզպետը հյուրին ներկայացրեց մարզի ընդհանուր իրավիճակը , մարզի զարգացման հեռանկարները,    գյուղատնտեսության ասպարեզում այս տարվա հաջողությունները: ԱՉԱԼ ՄԱԼՀՈԴՐԱՄԸ  նշեց, որ բազմիցս  անցել է Արարատի մարզի տարածքով և այսօր ուրախ է, որ մոտիկից է տեսնում Բիբլիական Արարատ  լեռը և ծանոթանում Արարատի մարզի ղեկավարների հետ: Շարունակելով զրույցը` դեսպանը խոսեց հայ և հնդիկ ժողովրդի հինավուրց բարեկամությունից, Մադրաս, Կալկաթա քաղաքներում հայկական մշակութային կյանքից` չմոռանալով ընդգծել ՙԱզդարարի՚ ամսագրի մեծ դերը հնդկահայ գաղթօջախների և Հնդկաստանի մշակույթային կյանքում: Նա նշեց նաև, որ հայկական համայնքն այժմ շատ փոքր է Հնդկաստանում , բայց մեծ ներդրում ունի  Հնդկաստանի մշակութային, արդյունաբերական և մյուս ոլորտների զարգացման գործում: Ըստ դեսպանի Հնդկաստանի դեսպանատան միջոցով    իրականացվում են մի շարք ծրագրեր տարբեր ոլորտներում, ուստի նմանատիպ ծրագրեր պատրաստ են իրականացնելու նաև Արարատի մարզի հետ` հատկապես կադրերի վերապատրաստման  ուղղությամբ: Դեսպանը առաջարկեց համագործակցել    մարդահամարի անցկացման գործում մանավանդ, որ իրենց ուժերով  Երևանում ստեղծվել է բազային տվյալների մշակման լաբորատորիա:  
Հանդիպման վերջում մարզպետ ԷԴԻԿ  ԲԱՐՍԵՂՅԱՆԸ  ԵՎ  ԱՉԱԼ ՄԱԼՀՈԴՐԱՄԸ   հուշանվերներ փոխանակեցին և պայմանավորվեցին , որ մինչև Հայ-Հնդկական համաժողովի բացումը, որը տեղի կունենա առաջիկայում  երկուստեք համագործակցության  շնորհիվ հնարավոր կլինի  ներկայացնելու մարզի հիմնախնդիրները և գտնելու համապատասխան ծրագրեր և միջոցներ դրանք իրագործելու համար:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31