Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հայաստանը ես եմ» մրցույթի հաղթողը կուղեկցի նախագահին արտասահմանյան այցի ժամանակ

07.09.2011

Հայաստանի  Երրորդ Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարվել է «Հայաստանը ես եմ» խորագրով մրցույթ, որին կարող են մասնակցել 1990-1991թթ. ծնվածները` անկախության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները:

Մրցույթի հաղթողը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:

Մասնակիցները կարող են ներկայացնել մինչև 500 բառանոց էսսե  կամ շարադրություն` «Հայաստանը ես եմ» թեմայով:

Մրցույթին կարելի է ներկայացնել նաև մեկից մինչև վեց լուսանկար, նաև մինչև երեք րոպես տևողությամբ տեսահոլովակ` «Հայաստանը ես եմ» թեմայով:

Աշխատանքները չպետք է ունենան քաղաքական երանգ կամ  ինչ-որ կերպ մատնանշեն հեղինակի հնարավոր քաղաքական պատկանելիությունը, հնարավոր անդամակցությունը քաղաքական կուսակցություններին:

Հեղինակները պետք է նաև երաշխավորեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքներն իրենց են պատկանում: Հեղինակային իրավունքների խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:

Մրցույթը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին, աշխատանքների ընդունումը կտևի մինչեւ սեպտեմբերի 20-ը ներառյալ:

Աշխատանքները հարկավոր է ուղարկել contest@mediamax.am հասցեով:

Աշխատանքին կից հարկավոր է ներկայացնել մասնակցի անձնագրի պատճենը, մասնակցի մեկ լուսանկար և հեռախոսահամարը:

Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները կհրապարակվեն Մեդիամաքս-ի կայքում բացված հատուկ բաժնում:

Հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին: Այն կորոշի անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովի և Մեդիամաքսի կազմած համատեղ ժյուրին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55