Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաթեմատիկա -անվանական կրթաթոշակի մրցույթ

13.09.2011

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է անվանական կրթաթոշակի մրցույթ 2011-2012թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու գերազանց առաջադիմությամբ շնորհաշատ ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ, ում ուսումնառության մասնագիտություն/մասնագիտացումը մաթեմատիկական է:

Կրթաթոշակները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք բնակվում են Երևանում և Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ, Արագածոտն, Արմավիր, Կոտայք, Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ մարզերում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչներին և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական առաջադիմության միջին նիշը առնվազն 3.7 է(Եթե գնահատման համակարգը 20 կամ 100 բալային է, ապա առաջադիմության նվազագույն շեմը պետք է կազմի համապատասխանաբար 15 կամ 74 միավոր:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը 12:00-ն ներկայացնել ՀԿՀ Երևանյան գրասենյակ:

Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարներով յուրաքանչյուր օրվա առավոտյան 09:00-ից մինչև 12:00-ն (374 10) 531485 կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45