Նորություններ
«Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթ
13.09.2011

Սիրո՞ւմ ես լուսանկարել: Ցանկանում ես մասնակցել ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին:
ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման կենտրոնը հայտարարում է «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթ: Լուսանկարները պետք է արտահայտեն անկախության գաղափարը և նվիրված լինեն 20-րդ հոբելյանին:
Մրցույթի վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է, արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ին: Լուսանկարների բարձր որակը ցանկալի է, սակայն էականը լուսանկարների բովանդակությունն է ու ստեղծագործական մոտեցումը: Լուսանկարներն ստանալուն պես դրանք կտեղադրվեն ֆեյսբուքյան մեր էջում:
Մրցույթին մասնակցելու համար ուղարկիր լուսանկարը 20hhpress@gmail.com հասցեով` նշելով Ձեր անուն ազգանունը, տարիքը և մասնագիտությունը: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչները: Երեք լավագույն լուսանկարները կընտրեն Ֆոտոլուր լրատվական գործակալության լուսանկարիչներից կազմված ժյուրին:
Երեք լավագույն լուսանկարի հեղինակները կստանան հատուկ մրցանակ-հուշանվերներ: Հատուկ մրցանակ կստանա նաև Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարը