Նորություններ
Սկսվեց խաղաղի մթերումը
15.09.2011

Սեպտեմբերի 13-ից Արարատի մարզում մեկնարկեց խաղողի մթերումը: Առաջինը մարզի խաղողագործների առջև իր դարպասները բացեց Արարատ գյուղի գինուկոնյակի գործարանը: Նրան կհետևեն նաև մարզի մյուս վերամշակող կազմակերպությունները: Ընդգծենք, որ առաջին անգամն է, որ մթերող կազմակերպությունները չեն առաջնորդվում շուկայում գերիշխող դիրք ունեցող Պեռնո-Ռիկարի գնային քաղաքականությամբ: Եվս մի քանի օր, և Արարատի մարզում կսկսվի խաղողի համատարած բերքահավաքը: