Նորություններ
Ամենաբարձրահասակ հայը
15.09.2011
Հայաստանի, ինչպես նաեւ Կովկասի ամենաբարձրահասակ հայն ապրում է Արարատի մարզի Ջրաշեն գյուղում։ Արշավիր Գրիգորյանը քսաներեք տարեկան է, ունի 2,3 մ հասակ եւ 125 կգ քաշ։ Հագնում է 55 համարի կոշիկ։ Պատվեր է տալիս, այդ չափսի կոշիկ չեն արտադրում լայն շուկայի համար։ Իսկ հագուստ ընտրում է ամենամեծ չափսը՝ xxxxxl, այն էլ փոքր է գալիս։
Մեր հսկան հարմար աշխատանք չի գտնում։ Դրան խանգարում է նաեւ իր անսովոր հասակը։ Դժվարությամբ է օգտվում հասարակական տրանսպորտից եւ հաճույքով չի տանում ընդգծված հետաքրքրությունն իր նկատմամբ։ Բայց բարյացակամ է եւ շփումներից չի խուսափում։
Արշավիրի ընտանիքում բոլորն են բարձրահասակ, սակայն ոչ այնքան, որքան ինքն է։ Եղբայրը, որ այժմ ծառայում է հայկական բանակում, ունի 1,8 մ հասակ։