Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
15.09.2011
2011թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզպետարանում մարզպետ Է. Բարսեղյանի մոտ կայայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրված 26 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 18 -ը , որոնցից 5-ը դիմել Էին ֆինանսական, 4 -ը՝ կենցաղային , 3-ը՝ առողջապահական, 2-ը՝ աշխատանքային, 1-ը՝ բնակարանային, 3-ը՝ այլ բնույթի հարցերով:
Ընդունելության մասնակցած քաղաքացիներից 8-ի խնդրանքը բավարարվել է, 9-ինը՝ ընթացքի մեջ է, 1-ինը՝ մերժվել է:
Քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները հաշվառվել են մարզպետարանի աշխատակազմում , մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացել են հանձնարարականներ: Ընդունելությանը ներկա էին նաև համայնքների ղեկավարներ: