Նորություններ
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
19.09.2011
Սեպտեմբերի 17-ին Արտաշատի մարզադաշտում կայացավ Եվրոպայի բազմակի չեմպիոն, հեռացատկի Եվրոպայի գործող ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան <<Աթլետիկայի գավաթի առաջնություն>> հեռացատկի մրցաշարը, որին մասնակցում էին 15 երկրների` Շվեդիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Կիպրոսի և այլ երկրների 24 թեթևաթլետներ:
Այն Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական միջազգային մրցաշար է, և ՀՀ աթլետիկայի ֆեդերացիան ձգտում է տարեցտարի ավելացնել մասնակիցների թիվն ու երկրների աշխարհագրությունը, ինչպես նաեւ այն անցկացնել Հայաստանի տարբեր քաղաքներում:
Անկախության հոբելյանական տարեդարձին նվիրված այս միջոցառման պատվավոր հյուրն էր նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը:
Մրցաշարի հաղթողներ ճանաչվեցին.
տղամարդկանց առաջնություն՝ 1-ին տեղ՝ Վարդան Փեհլևանյան /ՀՀ/,2-րդ տեղ՝ Միկոլիտիս Պովիլաս /Լիտվա/, 3-րդ տեղ՝ Դիմիտրի Իլյին /Ղրղզստան/,
կանանց առաջնություն՝ 1-ին տեղ՝ Օկսանա Ժուկովսկայա /ՌԴ/,2-րդ տեղ՝ Մագդալենա Հրիստովա /Բուլղարիա/, 3-րդ տեղ՝ Ամալյա Շառոյան /ՀՀ/ :