Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ

19.09.2011

Սեպտեմբերի 17-ին Արտաշատի մարզադաշտում կայացավ Եվրոպայի բազմակի չեմպիոն, հեռացատկի Եվրոպայի գործող ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան <<Աթլետիկայի գավաթի առաջնություն>> հեռացատկի մրցաշարը, որին մասնակցում էին 15 երկրների` Շվեդիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Կիպրոսի և այլ երկրների 24 թեթևաթլետներ:

Այն Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական միջազգային մրցաշար է, և ՀՀ աթլետիկայի ֆեդերացիան ձգտում է տարեցտարի ավելացնել  մասնակիցների թիվն ու երկրների աշխարհագրությունը, ինչպես նաեւ այն անցկացնել Հայաստանի տարբեր քաղաքներում:

Անկախության հոբելյանական տարեդարձին նվիրված այս միջոցառման պատվավոր հյուրն էր նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը:

Մրցաշարի հաղթողներ ճանաչվեցին.

տղամարդկանց առաջնություն՝ 1-ին տեղ՝ Վարդան Փեհլևանյան /ՀՀ/,2-րդ տեղ՝ Միկոլիտիս Պովիլաս /Լիտվա/,  3-րդ տեղ՝ Դիմիտրի Իլյին /Ղրղզստան/,

կանանց առաջնություն՝ 1-ին տեղ՝ Օկսանա Ժուկովսկայա /ՌԴ/,2-րդ տեղ՝ Մագդալենա Հրիստովա /Բուլղարիա/, 3-րդ տեղ՝ Ամալյա Շառոյան /ՀՀ/ :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49