Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն ՙՄԱՍԻՍ ՏՈԲԱԿ՚ ընկերություն

19.09.2011

    ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, ՙԻնտերնեյշնլ Մասիս տոբակ՚ ընկերության նախագահ Միքայել Վարդանյանի և ՙՄասիս տոբակ՚ ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 16 - ին շրջել է ընկերության` Արարատի մարզի Դալար համայնքում գտնվող չորանոցում, ապա շրջել ՙՄասիս տոբակ՚ ընկերությունում, որտեղ գյուղատնտեսության նախարարին մանրամասնորեն ներկայացվել է արտադրական ողջ գործընթացը` հումքի ընդունումից մինչև ծխախոտի վերջնական փաթեթավորում և արտերկրից հրավիրված մասնագետների գլխավորությամբ սիգարի պատրաստում:
        Ինչպես նախարարն է նկատել, խորհրդային տարիներին զարգացած ծխախոտագործությունը թեև անկախացումից հետո որոշակի անկում ապրեց, սակայն, շնորհիվ Վարդանյան ընտանիքի, այսօր ունենք լավ արդյունքներ, մեծ պահանջարկ: ՙ460 հեկտարից այս տարի ծխախոտի մշակման տարածքները հասցվել են 800 հեկտարի:Տարեցտարի նկատվում է մշակվող տարածքների մեծացում, արտադրանքի ծավաների աճ, տեսականու ընդլայնում ու որակի բարձրացում ՚,- լրագրողների հետ զրույցում նշել է Սերգո Կարապետյանը`գյուղացիներին աջակցության հարցում Վադանյանների ընտանիքի դերակատարությունը համարելով օրինակելի մյուս գործարարների համար:
        Իր հերթին ՙԻնտերնեյշնլ Մասիս տոբակ՚ ընկերության նախագահ Միքայել Վարդանյանը նշել է, որ ընկերությունը գրանցել է 50 տոկոսանոց աճ, և այս միտումը կշարունակվի, իսկ գործարանը պատրատ է ընդունել ստացված ողջ բերքն ու արտահանել արտադրանքը:Ի դեպ, ընկերությունն աշխատում է 5200 գյուղացիական տնտեսությունների հետ:
     ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայք

   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32