Տպել
Նորություններ
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ
20.09.2011

2011 թ. սեպտեմբերի 21-ին,ժամը 17:00-ին Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում կկայանա Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ , որին կմասնակցեն Ազգային անվտանգության խորհրդի անդամ , ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք :
Նիստի ավարտից հետո ,ժամը 19:00-ին Արտաշատի քաղաքային զբոսայգում կսկսվի տոնական համերգ` հանրապետության անվանի երգիչների մասնակցությամբ:Մարզկենտրոն Արտաշատում օրվա հանդիսավոր միջոցառումները կսկսվեն դեռևս ժամը 16-00 ից` մարզպետարանի հարակից հրապարակում դպրոցականների երթով և կեզրափակվեն հրավառությամբ: