Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

20.09.2011

 Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Այս օրը տոն է յուրաքանչյուր հայի համար: Բոլորս միասին տոնում ենք մի պանծալի իրադարձություն, որը հիմք դրեց մեր ժողովրդի դարավոր երազանքների ու ազգային նպատակների իրականացման համար:
Բավական չէ սոսկ անկախություն նվաճելը, այն պետք է պահպանել ու ամրապնդել, ամեն օր անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի  անկախ ապրելու մեր իրավունքը դառնա  անսասան իրողություն:
Արդեն 20 տարի է հայ ժողովուրդն ընթանում է իր անկախ պետականության ու զորացման, հայրենի երկրի շենացման ու զարգացման ճանապարհով:
Արդեն քսաներորդ անգամ մենք ազգովի տոնում ենք կարևորագույն իրադարձությունը` Հայաստանի անկախության տարեդարձը,և ամեն տարեդարձ բերում է նոր ձեռքբերումներ ու նոր հաղթանակներ, նոր հոգսեր ու նոր անելիքներ:
Համոզված եմ, որ մեր աշխատասեր ժողովրդի ջանքերով մեր հանրապետությունը ապագայում դառնալու է ժամանակակից տնտեսություն ունեցող ժողովրդավարական հզոր պետություն: Մեր ժողովուրդը ապրելու է արժանավայել ու բարեկեցիկ կյանքով:
Սիրելի հայրենակիցներ,կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ ու մաղթում խաղաղություն, բարօրություն և մեծագույն հաջողություններ` ի փառս մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի:

    ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27