Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ

22.09.2011

Հոբելյանական օրվա նախօրեին մարզի Շահումյան գյուղում տեղի ունեցավ կարևոր և սպասված իրադարձություն:Օրը նշանավորվեց Արցախյան ազատամարտի նահատակներ Վահագն Հակոբյանի, Արմավիր Մինասյանի հուշարձանների բացումով, որից հետո Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Դերենիկ քահանա Միքայելյանը կատարեց հոգեհանգստի կարգ։

Միջոցառմանը ներկա  Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն իր խոսքում ասաց,որ հպարտ է հերոսական գյուղում գտնվելու առթիվ եւ հպարտ է նաեւ, որ վայելում է վերագտած անկախությունը։ Մարզպետ Էդիկ Բարսեղյանը,տեղակալ Սամվել Մինասյանը, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը,համայնքի ղեկավար Սերժիկ Բաբայանը  իրենց խոնարհումն արտահայտեցին ծաղկեպսակ դնելով ։Դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյանն ընդգծեց, որ այս հուշահամալիրը մի փոքրիկ Եռաբլուր է Շահումյան գյուղում, որը մշտապես շաղկապում է անցյալն ու ներկան. վկա է Հայրենական Մեծ պատերազմում նահատակվածների խաչքար–հուշակոթողը։ Սրտառուչ էին Վահագն Հակոբյանի կնոջ՝ Լարիսա Հակոբյանի եւ Արմավիր Մինասյանի դստեր՝ Գոհար Մինասյանի ելույթները։ Նրանք հպարտության զգացումով խոսեցին բոլոր նահատակների՝ այդ թվում իրենց հարազատների մասին, որոնց կյանքի գնով կերտվել է մեր անկախությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-26 17:41:09