Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված

23.09.2011

ՀՀ անկախության 20-ամյակի տարեդարձին նվիրված տոնական հանդիսությունների շարքը սեպտեմբերի 21-ին համալրվեց Արտաշատ քաղաքում տեղի ունեցած մարզային միջոցառումներով:
Արտաշատ քաղաքի դպրոցականները և ուսուցչական կոլեկտիվները, ազգային դրոշի գույների հագուստներով,դրոշներով,պաստառներով,   Նորաբացի դպրոցի փողային նվագախմբի ուղեկցությամբ մարզպետարանամերձ հրապարակից քայլերթ կատարեցին մինչեւ սուրբ Հովհաննես եկեղեցի և վերադարձան թատրոնամերձ հրապարակ,որտեղ դիմավորեցին Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայանալիք հանդիսավոր նիստի հյուրերին և մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի գլխավորությամբ:
Հանդիսավոր նիստի ընթացքում շնորհավորական ուղերձով հանդես եկավ ՀՀ անվտանգության խորհրդի անդամ Հ.Աբրահամյանը,իսկ մարզպետ Է.Բարսեղյանը իր ելույթում խոսեց նաև մարզի զարգացման անցած ուղիների և հեռանկարների մասին : Այնուհետև տեղի ունեցավ պետական պարգևների,կոչումների ,ՀՀ նախագահի և վարչապետի շնորհակալագրերի, ՀՀ Արարատի մարզպետի հուշամեդալների հանձնման արարողությունը,ինչին հաջորդեցին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ արժանի գնահատական ստացած անձանց շնորհակալական խոսքերը և մարզի ակտիվի ներկայացուցիչների ելույթները:
Նիստի ավարտից հետո մասնակիցներն այցելեցին Արտաշատի քաղաքային զբոսայգի՝ բարձր տոնական տրամադրությունը տարբեր համայնքների բնակիչների հետ կիսելու և հանրապետության ու մարզի ճանաչված երգիչների մասնակցությամբ համերգ ունկնդրելու նպատակով :
Տոնական հանդիսություններն ավարտվեցին գեղեցիկ հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27