Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խմելու ջուրը տեղ հասավ

26.09.2011

Սեպտեմբերի 23—ին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը պաշտոնատար մի շարք անձանց հետ այցելեցին Նոյակերտ, Եղեգնավան  համայնքներ։ Վերջապես իրականացավ սահմանամերձ այս գյուղերի բնակիչների երազանքը. մայր գծից սնվող Նոյակերտ—Եղեգնավան 13 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցումով լուծվեց 2 գյուղերի 4816 բնակիչների խմելու ջրի հարցը։ 13 կմ երկարությամբ ջրագիծը, որի կառուցման համար ծախսվել է 200 մլն դրամ, վերջնականապես գյուղացիներին ազատեց մեկ դույլ ջուրը 400 դրամով գնելու ամենօրյա խնդրից։ Փողոցների 2 ծայրամասերում տեղադրված ջրի ծորակները 24 ժամյա ջրամատակարարում կապահովեն բնակիչների համար։ 2012 թվականից կսկսվեն այդ համայնքների խմելու ջրի ներքին ցանցի շինարարական աշխատանքները, ինչի շնորհիվ կապահովվի 24–ժամյա ջրամատակարարում։ Անցյալ տարի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջանքերով մարզի Երասխավան, Սուրենավան, Արմաշ համայնքներում եւս անցկացվել էր խմելու ջրագիծ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:12:13