Նորություններ
Նշվեց Սուրբ Գևորգ զորավորի տոնը
27.09.2011
Արարատի մարզի Կանաչուտ գյուղում նշվեց սուրբ Գևորգ զորավորի տոնը` Սարգսյան եղբայրների մեկենասությամբ վերակառուցված համանուն եկեղեցում: Պատարագամատույց քահանան մեկնեց օրվա խորհուրդը. Սուրբ Գևորգը, որը հարուստի զավակ էր, ծառայում էր Պարթևների բանակում , 20 տարեկանում արդեն ուներ հազարապետի աստիճան և քրիստոնեություն ընդունելու համար մահապատժի ենթարկվեց:
Սրբի պատվին առ Աստված մատուցված պատարագին ներկա էին ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, հոգևոր այրեր ,հարևան համայնքների ղեկավարներ,բնակիչներ, :Միջոցառումը շարունակվեց Կանաչուտի դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպված համերգով, հավատին և հայրենիքին նվիրված բանաստեղծություններով և ավարտվեց մատաղի արարողությամբ: