Նորություններ
Ուխտագնացություն` նվիրված Գարեգին Նժդեհի 125-ամյակին
27.09.2011
Այսօր Արարատի մարզպետարանամերձ հրապարակում ՀՀԿ կուսակցության անդամները, երիտասարդ հանրապետականները, մարզային և քաղաքային կառույցների աշխատակիցները, ինչպես նաև քաղաքի տարբեր դպրոցների աշակերտները` <<Առաջ Հայաստան>>, <<Հայաստանը դու ես>> կարգախոսներով,դրոշներով,դիմավորեցին Երևանի հեծանվային մարզաձևի ասոցիացիայի անդամներին, որոնք Հանրապետական կուսակցության գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված ուխտագնացությունը նվիրել են Գարեգին Նժդեհի ծննդյան 125- ամյակին:
Արտաշատից հետո հեծանվորդ ուխտավորներին դիմավորեցին Արարատ քաղաքում: Քաղաքապետ Աբրահամ Բաբայանի և Արարատի մարզպետի օգնական Արմեն Պողոսյանի ուղեկցությամբ նրանք ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այցելեցին նրա տուն-թանգարան: Արարատից,Վայքից հետո հեծանվորդների խումբը կհասնի Խուստուփ,որտեղ մեծն Նժդեհի գերեզմանի վրա ծաղիկներ կդրվեն: Ուխտավորներն արդեն անցել են Երևան – Դիլիջան – Ստեփանավան – Պուշկինի լեռնանցք երթուղով և Դիլիջանում այցելել Նժդեհի մոր` տիկին Սրբուհու գերեզմանը:
Այս ուխտագնացությունը, որը զուգադիպել է տուրիզմի զարգացման համաշխարհային օրվա հետ, նաև նպատակ ունի զարգացնելու էկոտուրիզմը, քարոզելու առողջ ապրելակերպը, երիտասարդության մեջ սեր ու հարգանք դաստիարակելու առ Հայոց մեծերն ու հայրենի բնաշխարհը: