Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուխտագնացություն` նվիրված Գարեգին Նժդեհի 125-ամյակին

27.09.2011

Այսօր  Արարատի  մարզպետարանամերձ  հրապարակում ՀՀԿ կուսակցության անդամները, երիտասարդ հանրապետականները, մարզային և քաղաքային կառույցների աշխատակիցները, ինչպես նաև քաղաքի  տարբեր  դպրոցների  աշակերտները`  <<Առաջ  Հայաստան>>, <<Հայաստանը դու ես>> կարգախոսներով,դրոշներով,դիմավորեցին Երևանի հեծանվային մարզաձևի ասոցիացիայի անդամներին, որոնք Հանրապետական կուսակցության գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված  ուխտագնացությունը  նվիրել են  Գարեգին Նժդեհի ծննդյան 125- ամյակին:

Արտաշատից հետո հեծանվորդ ուխտավորներին  դիմավորեցին Արարատ քաղաքում: Քաղաքապետ  Աբրահամ  Բաբայանի և Արարատի մարզպետի օգնական Արմեն Պողոսյանի ուղեկցությամբ նրանք ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին,  այցելեցին նրա տուն-թանգարան: Արարատից,Վայքից հետո հեծանվորդների խումբը կհասնի Խուստուփ,որտեղ մեծն Նժդեհի գերեզմանի վրա ծաղիկներ կդրվեն: Ուխտավորներն արդեն անցել են Երևան – Դիլիջան – Ստեփանավան – Պուշկինի լեռնանցք երթուղով և Դիլիջանում  այցելել  Նժդեհի մոր` տիկին Սրբուհու գերեզմանը:

Այս ուխտագնացությունը, որը զուգադիպել է տուրիզմի զարգացման  համաշխարհային օրվա հետ,  նաև նպատակ ունի զարգացնելու էկոտուրիզմը, քարոզելու առողջ ապրելակերպը, երիտասարդության մեջ սեր ու հարգանք դաստիարակելու առ Հայոց մեծերն ու հայրենի բնաշխարհը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45