Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավստրիայի պատվիրակությունն Արարատի մարզում

29.09.2011

    Սեպտեմբերի 28-ին Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 դպրոց այցելեց Ավստրիայից ժամանած 70 հոգանոց պատվիրակությունը` բարերարներ տեր և տիկին դոկտոր Էրվին Ազենբաուերի և Արշալույս Ճգնավորյանի գլխավությամբ:

Դպրոցում նրանց դիմավորեցին մարզպետ  Էդիկ  Բարսեղյանը, մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը, Արտաշատի  քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանը: Տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը ջերմ խոսքերով ողջունեց հյուրերին,ինչից հետո նրանք մասնակցեցին իրենց պատվին կազմակերպված  բերքի տոնին,որտեղ ճաշակեցին  աշակերտների ձեռքերով պատրաստված  հայկական ճաշատեսակները,հիացան հայկական գինու ու մաճառի համով, լավաշով: Ապա դպրոցի հանդիսությունների դահլիճում հյուրերը դիտեցին տոնին համահունչ ներկայացում ՝ հայերենով ու վարժ անգելերենով, ինչպես նաև ներկայացրեցին հինավուրց մայրաքաղաք Արտաշատի  պատմությունը:

 Այնուհետև Ռուզաննա Հայրապետյանը ներկաներին պատմեց, որ 2001թվականին, երբ բարեգործ ամուսիններն այցելեցին դպրոց, որտեղ սովորել է ծագումով արտաշատցի Հայկազ Ճգնավորյանը` Լորիս և Արշալույս Ճգնավորյանների հայրը, խիստ ազդվեցին դպրոցի խղճուկ տեսքից և որոշեցին հիմնանորոգել այն: Հիմնանորոգումից հետո դպրոցն ամբողջովին նոր տեսք ստացավ և դարձավ Արարատի մարզի եզակի դպրոցներից մեկը

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց բարեգործներին ուշադրության և հոգածության համար և Արշալույս Ճգնավորյանին պարգևատրեց Արարատի մարզպետի հուշամեդալով,իսկ Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանն ամուսիններին շնորհեց Արտաշատի պատվավոր քաղաքացու կոչում:

Բարեգործների միջոցներով դպրոցում ստեղծվել է կրթական, սոցիալական հիմնադրամ, որի նպատակն է օգնել սոցիալապես անապահով երեխաներին:Այդ օրը պատվիրակությունն իր հերթական հանգանակությամբ համալրեց դպրոցի հիմնադրամը:Արշալույս Ճգնավորյանը,որ նախկինում եղել է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության փոխտնօրեն, ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության նախկին փորձագետների Ընկերակցության (AFIDE) նախագահ ,այմ էլ նախագահի խորհրդական,իր շնորհակալությունը հայտնեց և տեղեկացրեց,որ բարեգործների այս առաքելությունը նպատակ ունի կառուցելու արվեստի դպրոց, որտեղ կսովորեն ԲՈՒՀ չընդունված երեխաները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27