Նորություններ
Ոչ միայն աշնանացանի համար
05.10.2011
Կառավարության նախաձեռնությամբ Սիսիանից, Նոր Կյանքից, Մասիսի սելեկցիոն սերմնաբուծական կայանից սերմ արտադրող երկու անհատներից գնվել է 167 տ բարձրորակ սերմացու` աշնանացանը կազմակերպելու գործում գյուղացիներին օգնելու, ինչպես նաև բարձրորակ սերմացուի վերարտադրության համար: Արդեն մարզի 48 համայնքների հայտերի հիման վրա բաժանվել է 86 տ: Սերմացուի մյուս չափաքանակը, որը դարձյալ ներկրվում է Սյունիքի մարզից կբաժանվի գյուղացիներին:Բազմակի անգամ վերարտադրված անորակ սերմացուից գյուղացիներին ազատելու համար կիրառված այս քաղաքականությունը հեռահար նպատակ ունի: Եկող տարվա աշնանը գյուղացիները 1 կգ սերմացուի դիմաց կտան 2 կգ բարձրորակ վերարտադրության սերմացու, ինչի շնորհիվ Արարատի մարզը իր տրամադրության տակ կունենա սեփական բարձրորակ սերմացու, որը 1 հեկտարի հաշվով ապահովում է 6 տ ցորեն: 2010 թ. մարզի Նոր Կյանք համայնքում 1 հեկտարից ստացել են 7 տ ցորեն: