Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2011

 Սիրելի' ուսուցիչներ
Մասնագիտական այս գեղեցիկ տոնի` Ուսուցչի օրվա առթիվ սրտի խորքից բխող ջերմ խոսքեր ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում բոլորիդ:
Այս օրը հաճելի առիթ է ընձեռում երախտիքի խոսքեր ուղղել ձեզ` շնորհակալ և հայրենանվեր աշխատանքի համար: Այսօր բարձր է ուսուցչի դերը մեր հասարակության կյանքում և բարդ , բայց անչափ կարևոր ու պատվաբեր է ձեր առաքելությունը աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու գործում:
Իմ անմիջական ուշադրության կենտրոնում են կրթական համակարգի խնդիրներն ու ոլորտի բարեփոխումների ընթացքը:Ընդգծելով իմ տարբերակված մոտեցումը ձեր նկատմամբ, վստահեցնում եմ,որ ազգանվեր այն գործը, որ կատարում եք ամենօրյա տքնաջան աշխատանքով,գտնում է իր արժանի գնահատականը, քանզի մեր ժողովուրդը միշտ պատվել է ուսուցչին ու խոնարհվել նրա վաստակի առաջ:
Պատվարժա'ն մանկավարժներ,կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ ու բոլորիդ մաղթում առողջություն, նորանոր հաջողություններ պատասխանատու և կարևոր գործում, լավատեսություն ու ամենայն բարիք :

Խորին հարգանքով`
Էդիկ Բարսեղյան
ՀՀ Արարատի մարզպետ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45