Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի 23 համայնքներ կապահովվեն ոռոգման ջրով

07.10.2011

Հոկտեմբերի 3-ին  Վարչապետ  Տիգրան  Սարգսյանը   Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ   մասնակցեց  `   «Հազարամյակի մարտահրավերե հիմնադրամ–Հայաստանե ծրագրի կողմից վերականգնված «Ռանչպար–1ե պոմպակայանի բացմանը, որին ներկա է եղել նաեւ ԱՄՆ հազարամյակի մարտահրավեր կորպորոցիայի փոխնախագահ Փեթրիք Ֆայնը։ Կառավարության ղեկավարը շրջել է պոմպակայանով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին։
«Ռանչպար–1ե պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատածարք՝ ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքների 10 հազար ջրօգտագործողների։
Պոմպակայանի վեկանգնման աշխատանքներում ՀՄՀ–Հայաստան ծրագրի կողմից ներդրվել է 5,5 մլն դոլար։ Պոմպակայանում իրականացվել է ջրընդունիչի, կոլեկտորների մաքրում եւ խորացում, տեղադրվել են նոր պոմպեր եւ խողովակաշարեր, ամբողջովին վերանորոգվել է պոմպակայանի շենքը։ Պոմպակայանի կոլեկտորի մեջ կառուցվել է նաեւ պատվար, ինչը կնվազեցնի գրունտային ջրերի մակարդակը եւ այդպիսով կբարելավի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վիճակը։
ՀՄՀ–Հայաստան ծրրագրի ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում կազում է 42 մլն դոլար։
Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչի շրջանակներում արված ներդրումը կազմում է 19 մլն դոլար, որը ներառում է 470 կմ դրենաժային կոլեկտորների մաքրում, ինչի արդյունքում կնվազի Արարատի եւ Արմավիրի մարզերի գրունտային ջրերի մակարդակը՝ զերծ պահելով դրանք աղակալումից։ Դրենաժային բաղադրիչի շրջանակում կառուցվել եւ վերակագնվել է նաեւ 50 խորքային հոր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23