Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծարվեցին ուսուցիչները

07.10.2011


    Հոկտեմբերի 5-ին` ուսուցիչների օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ընդունեց և շնորհավորեց մարզի վաստակաշատ ուսուցիչներին: Մարզի ղեկավարն ասաց, որ այս ծանր ու պատասխանատու գործում նրանք իմաստնությամբ, մանկավարժական հմտությամբ և իրենց հատուկ պատասխանատվությամբ ուսուցանում են մեր սերնդին, կերտելով Հայաստանի ապագա տերերին, արժանի քաղաքացիներին` նրանց տալով խորունկ ու կայուն գիտելիքներ, դաստիարկելով ուժեղ կամք ու նպատակասլաթություն: Էդիկ Բարսեղյանն ընդծեց մանկավարժների և նրանց սաների, այս ուսումնական  տարվա ընթացքում Հայաստանի և միջազգային օլիմպիադաներում  ձեռք բերած նվաճումները: Մասնավորապես նա անդրադարձավ շախմատի Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալակիր  Հայկ Մարտիրոսյանի հաջողություններին: Մարզի ղեկավարը հավելեց, որ այս ձեռքբերումները մանկավարժական հզոր բանակի տքնաջան աշխատանքի արդյունքն է: Մեկ անգամ ևս շնորհավորելով նրանց տոնական օրվա կապակցությամբ`  Էդիկ Բարսեղյանը  4 մանկավարժների`  մատաղ սերնդի կրթության և դաստիարարկության գործում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրեց Պարույր Սևակ ոսկե մեդալով, իսկ 30-ը` ստացան  ՀՀ Արարատի մարզպետի պատվոգրեր: Տարեցտարի պարգևատրվողների մեջ ընդգրկվում են տարբեր մասնագիտությունների տեր մանկավարժներ. այս անգամ  հանրակրթական դպրոցների ուսուցիչներից բացի պարգևատրվեցին նաև զինղեկները, կերպարվեստի դպրոցի տնօրենները, աշխատանքի ուսուցման ուսուցիչները, ինչպես միշտ ուշադրության կենտրոնում էին նաև վետերան մանկավարժները:

Օրվա կապակցությամբ նրանց շնորհավորեցին և իրենց սրտի խոսքն ասացին մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանը և վարչության այլ աշխատողներ: Մանկավարժները շնորհակալություն հայտնեցին բարձր պարգևների և ուշադրության համար և հավաստեցին, որ իրենք ավելի են թևավորվում մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուշադրությունից: Օրը եզրափակվեց ուսուցիչների պատվին կազմակերպված տոնական ճաշկերույթով:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27