Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի տարածաշրջանային քոլեջի վերաբացումը

10.10.2011

Հոկտեմբերի 6-ին` Արարատի մարզում  ՀՀ կառավարության արտագնա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցեց Արարատի տարածաշրջանային  պետական քոլեջի վերաբացմանը: Կառավարության ղեկավարին ուղեկցում էին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Եվրամիության պատվիրակության ղեկավար,դեսպան Ռաուլ դե  Լյուցենբերգերը: Բացելով միջոցառումը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն նշեց, որ Արարատի մարզի տարածաշրջանային քոլեջի բացմամբ ՀՀ-ում մեկնարկեց նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացումը, որը մինչ այդ  անտեսված էր: Այս ծրագիրը, որի մեջ ընդգրկված են Հայաստանի 12 մարզեր` այդ թվում Արարատի մարզը, ֆինանսավորել է Եվրոխորհուրդը` դեսպան Ռաուլ  դե  Լյուցենբերգի գլխավությամբ:Հայաստանի կառավարության եւ Եվրամիության համագործակցության շրջանակում վերջին տարիներին մեր երկրում բացվել է նմանօրինակ 12 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Ծրագրի նպատակն է տարածաշրջաններում զարգացնել միջին մասնագիտական կրթության որակը և տարբեր մասնագիտական ոլորտներին մատակարարել որակյալ կադրեր: Ծրագրի իրականացման համար ԵՄ կողմից հատկացվել է 30 մլն եվրոյին համարժեք դրամ:

Ռաուլ դե Լյուցենբերգը իր ելույթում ընդգծեց, որ տարածաշրջանային քոլեջը, որտեղ սովորում են Արարատի մարզի տարբեր համայնքներից, ինչպես նաև  տարբեր մարզերից եկած ուսանողներ, արհեստ  սովորելով, կզարգացնեն մարզը, Հայաստանը, և  քոլեջըն միշտ կարձագանքի շուկայի պահանջարկին: Այդ ճանապարհով արդեն վաղուց անցել են եվրոպական երկրները: Մարզպետ Էդիկ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց  մարզին այդպիսի նվեր մատուցելու համար: Այնուհետև հյուրերը քոլեջի ներսում ծանոթացան ատամնատեխնիկների, կենսաբանների, մատենավարների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների և մյուս մասնագիտությամբ ուսանողների դասասենյակներին,   համակարգչային կաբինետի աշխատանքներին, եղան սպորտ դահլիճում, մարզասրահում, որը հագեցած էր ամենաարդիական վարժասարքերով, ընդհանրապես քոլեջի բոլոր կաբինետները, լաբորատորիաներն ապահովված են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով: Շրջայցի վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ այս և նման ճանապարհներով կզարգանա նախնական և միջին մասնագիտական կրթությունը, որով և կկրճատվի գործազրկությունը, իսկ շուկան կունենա հմուտ մասնագետներ, որոնց կարիքը այսօր շատ է զգացվում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27