Նորություններ
Արտագնա նիստում
11.10.2011
Օրերս Արարատի մարզպետարանում կայացած կառավարության արտագնա նիստում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարձր գնահատեց Արարատի մարզի մասնակցությունը Շիրակում կայացած միջհամայնքային առաջին մրցույթ - փառատոնին, որը նվիրված էր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 - ամյակին: Նա նշեց, որ միջհամայնքային մրցույթ - փառատոնում Արարատի մարզը Շիրակի հետ կիսեց առաջին տեղը` 15 անվանակարգերում զբաղեցնելով մրցանակային տեղեր:
Սեպտեմբերի 8-ին վերոհիշյալ մրցույթ - փառատոնում Արարատի մարզը 15-ից 8 անվանակարգերում նվաճել է առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներ. լավագույն մշակութային համայնք, լավագույն թանգարան, լավագույն ասեղնագործ, լավագույն փայտագործ և այլն, իսկ 7 անվանակարգերում` լավագույն մշակութային գյուղական համայնք, լավագույն մշակութային տուն և այլն, արժանացել է խրախուսական մրցանակների: