Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտագնա նիստում

11.10.2011

Օրերս  Արարատի  մարզպետարանում  կայացած  կառավարության  արտագնա  նիստում  մշակույթի  նախարար  Հասմիկ  Պողոսյանը  բարձր  գնահատեց  Արարատի  մարզի  մասնակցությունը  Շիրակում  կայացած  միջհամայնքային  առաջին  մրցույթ - փառատոնին,  որը  նվիրված  էր  Հայաստանում  տեղական  ինքնակառավարման  համակարգի  ներդրման  15 - ամյակին:  Նա  նշեց,  որ  միջհամայնքային  մրցույթ - փառատոնում  Արարատի  մարզը  Շիրակի  հետ  կիսեց  առաջին  տեղը`  15  անվանակարգերում  զբաղեցնելով  մրցանակային  տեղեր:

Սեպտեմբերի  8-ին վերոհիշյալ  մրցույթ - փառատոնում Արարատի  մարզը  15-ից  8  անվանակարգերում  նվաճել  է առաջին,  երկրորդ, երրորդ մրցանակներ.  լավագույն  մշակութային  համայնք,  լավագույն  թանգարան,  լավագույն  ասեղնագործ,  լավագույն  փայտագործ  և  այլն,  իսկ  7  անվանակարգերում`  լավագույն  մշակութային  գյուղական  համայնք,  լավագույն  մշակութային  տուն  և  այլն,  արժանացել  է  խրախուսական  մրցանակների:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27