Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շնորհավորեց հաղթողներին

11.10.2011


    Հոկտեմբերի 7-ին   Արարատի  մարզպետ  Էդիկ  Բարսեղյանն  ընդունեց  Գյումրիում  կայացած  Հայաստանում  տեղական  ինքնակառավարման  համակարգի  ներդրման  15-ամյակին  նվիրված Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի և մրցութ - փառատոնի  հաղթողներին,  միաժամանակ Բուլղարիայում կայացած շախմատի  Եվրոպայի պատանիների  առաջնության  ոսկե  մեդալակիր  Հայկ  Մարտիրոսյանին: 

 Մարզպետ  Էդիկ  Բարսեղյանն  առաջինը  շնորհավորեց  Եվրոպայի  չեմպիոն  Հայկ  Մարտիրոսյանին: Նա ծափահարությունների  տարափի  ներքո  շնորհակալագիր և դրամական պարգև հանձնեց պատանի հերոսին, և հետագա հաջողությունների մաղթանքներով դափնեպսակն  օղակեց  չեմպիոնի  պարանոցը: Մարզպետը,  շնորհավորելով  մնացած մասնակիցներին,  ասաց,  որ  նրանց  շնորհիվ  է, որ  Արարատի  մարզը  արժանացել  է  մրցանակների:  Նրանք  ևս  մեկ  անգամ  ապացուցեցին,  որ  համայնքներում  զարգանում  է  արվեստը,  որ  հայը  արվեստասեր  ժողովուրդ  է  և  կարող  է  աշխարհի  հետ  խոսել  արվեստի  լեզվով,  ինչը  ոչ  միայն  մարզերը,  այլ  միավորում  է  ողջ  աշխարհի  մարդկությանը: Ապա  Էդիկ Բարսեղյանը շնորհակալագրեր  հանձնեց  մրցույթ – փառատոնի մրցանակակիրներին և մասնակիցներին՝ լավագույն արդյունքների և գործուն  մասնակցության  համար:  Ներկաներին  շնորհավորեցին  նաև  մարզպետի  տեղակալ  Սամվել  Մինասյանը,  կրթության,  մշակույթի  և  սպորտի  վարչության  պետ  Անահիտ  Հակոբյանը,  աշխատակազմի  ղեկավար  Աշոտ  Վարդանյանը:  Մասնակիցները  շնորհակալություն  հայտնեցին  մարզպետին  իրենց  նկատմամբ  ցուցաբերված  ուշադրության  համար:    Ընդունելության մասնակիցների  մի մասը  արժանացան նաև դրամական  պարգևների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55