Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արքայանիստ Արտաշատի 2200-ամյակին նվիրված տոնակատարություններ

12.10.2011


Հոկտեմբերի 15-ին մարզկենտրոն Արտաշատում տեղի կունենան Արտաշատ  մայրաքաղաքի 2200-ամյակին նվիրված տոնական հանդիսությունները և միջոցառումները,որոնք կսկսվեն թատերամերձ հրապարակում թատերականացված ներկայացմամբ,այնուհետև կշարունակվեն մարզպետարանամերձ հրապարակում:
Այս տարի Արտաշատի ծննդյան տոնին նվիրված կլինի նաև մարզային <<Բերքի տոն-2011>> ավանդական տոնակատարությունը, որտեղ տաղավարներում՝
բերքառատ սեղանների շուրջ, մարզի գյուղական ու քաղաքային համայնքների ներկայացուցիչները, տնտեսվարողները, ձեռնարկություններն ու ընկերությունները կցուցադրեն իրենց աշխատանքի արդյունքները և արտադրանքը:

Տոնին մասնակցություն կունենան նաև Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում վերջերս Շիրակում անցկացված Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի Արարատի մարզի մրցանակակիրները և մասնակիցները: Ցուցահանդես կկազմակերպվի նաև  մարզի գեղարվեստի դպրոցների և արտադպրոցական աշխատանքների կենտրոնների կողմից : 

Թատերամերձ  հրապարակում միջոցառումներից հետո կսկսվի տոնական համերգ՝ ճանաչված և սիրված կատարողների մասնակցությամբ,որից հետո  կտրվի  հրավառություն:

Սպասվում են բարձրաստիճան հյուրեր,պատվիրակություններ,ակնկալվում է մարզային բոլոր համայնքների ակտիվ մասնակցությունը:

Սիրով տոնին մասնակցելու են հրավիրվում բոլոր ցանկացողները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18