Նորություններ
Վերանորոգվեց Դիտակ համայնքի դպրոցը
14.10.2011
Հոկտեմբերի 13 ին Արարատի մարզի Դիտակ համայնքում վերանորոգված դպրոցի բակում ուսուցիչները, աշակերտները` Ճապոնիայի դրոշներով, հայկական եռագույններով դիմավորեցին հյուրերին`Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական բաժնի երկրորդ քարտուղար` Միզուկի Սուգիտանիին և նրան ուղեկցող անձանց, ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի՚ հասարակական կազմակերպության հիգիենայի և էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանին, նույն կազմակերպության էկոլոգիական առողջության բաժնի ղեկավար Էմմա Անախասյանին, լրագրողնեին, հյուրերին` Երևանի տարբեր շահագրգիռ կազմակերպություններից: Հնչեցին երկու երկրների օրներհգերը: Դպրոցի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը , բացելով միջոցառումը և շնորհավորելով ներկաներին, ասաց , որ Ճապոնիայի կառավարության տրամադրած 108 հազար դոլարով ամռանը սկսվեցին Դիտակի դպրոցի վերանորոգման աշխատանքները : Չմոռանալով իրենց երկրին պատուհասված աղետը` մեր բարեկամները օգնեցին, որ վերանորոգման 60 տարվա վաղեմություն ունեցող դպրոցն ունենա եվրոպատուհաններով ու դռներով լուսավոր ու գեղեցիկ դասարաններ : Դպրոցի տնօրենը խոսեց նաև շվեյցարական ՙՖոնդասիոն սուղիղ վեղ լավենիղ՚ հիմնադրամի ֆինանսական աջակցություն, ինչպես նաև Արարատի մարզպետարանի կողմից գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների մասին : Նա չմոռացավ դրվատանքի խոսքեր ասել վերոհիշյալ հասարակական կազմակերպության հասցեին , որը կամուրջ հանդիսացավ Ճապոնիայի կառավարության ,Շվեյցարիայի հիմնադրամի և Արարատի մարզպետարանի միջև: