Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվեց Դիտակ համայնքի դպրոցը

14.10.2011

    Հոկտեմբերի 13 ին  Արարատի  մարզի Դիտակ համայնքում  վերանորոգված դպրոցի բակում ուսուցիչները, աշակերտները` Ճապոնիայի դրոշներով, հայկական եռագույններով դիմավորեցին հյուրերին`Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական բաժնի երկրորդ քարտուղար` Միզուկի Սուգիտանիին և նրան ուղեկցող անձանց, ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի՚ հասարակական կազմակերպության հիգիենայի և էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանին,  նույն կազմակերպության էկոլոգիական առողջության բաժնի ղեկավար Էմմա Անախասյանին, լրագրողնեին, հյուրերին` Երևանի տարբեր շահագրգիռ կազմակերպություններից: Հնչեցին երկու երկրների օրներհգերը: Դպրոցի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը , բացելով միջոցառումը և շնորհավորելով ներկաներին, ասաց , որ Ճապոնիայի կառավարության տրամադրած 108 հազար դոլարով ամռանը սկսվեցին Դիտակի դպրոցի վերանորոգման աշխատանքները :  Չմոռանալով  իրենց  երկրին պատուհասված աղետը` մեր բարեկամները օգնեցին, որ վերանորոգման 60 տարվա վաղեմություն ունեցող դպրոցն ունենա եվրոպատուհաններով ու դռներով լուսավոր ու  գեղեցիկ  դասարաններ : Դպրոցի տնօրենը  խոսեց նաև շվեյցարական  ՙՖոնդասիոն  սուղիղ  վեղ  լավենիղ՚  հիմնադրամի ֆինանսական աջակցություն, ինչպես նաև Արարատի մարզպետարանի կողմից գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների մասին : Նա չմոռացավ դրվատանքի խոսքեր ասել վերոհիշյալ հասարակական կազմակերպության հասցեին , որը կամուրջ հանդիսացավ Ճապոնիայի կառավարության ,Շվեյցարիայի հիմնադրամի և Արարատի մարզպետարանի միջև:

  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45