Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնակատարություններ Արտաշատ քաղաքում

17.10.2011


   Հոկտեմբերի 15-ին Արտաշատ մայրաքաղաքի 2200-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ Նախագահը Սերժ Սարգսյանը Արտաշատ քաղաքում մասնակցեց տոնական հանդիսություններին և «Բերքի տոն-2011» ավանդական տոնակատարությանը:Խորհրդանշական դարպասների մոտ հյուրերին դիմավորեցին և ներս հրավիրեցին՝ ականատես լինելու երեք հարթակների վրա ժամանակագրական կարգով ներկայացված թատերականացված պատմական տեսարաններին՝ հին Արտաշատի մշակութա-թատերային անցյալից:Այնուհետև հյուրերին , բնակիչներին ու մասնակիցներին ողջունեց և շնորհավորեց  ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Ելույթներով հանդես եկան  Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, Արտաշատի քույր-քաղաքներ՝ Ֆրանսիայի Քլամար քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Կալտենբախը,Հունգարիայի Բուդապեշտ քաղաքի 18-րդ թաղամասի քաղաքապետ Ուգի Աթիլլան :

   Ներկայացումները դիտելուց հետո հրապարակվեց Արտաշատի ավագանու որոշումը քաղաքի դրոշի,զինանշանի և օրհներգի հաստատման մասին:Նոր օրհներգի ներքո բարձրացվեցին դրոշն ու զինանշանը,որից հետո հանրապետության ղեկավարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի,ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի,ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի,ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ,ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի և բարձրաստիճան այլ հյուրերի ուղեկցությամբ մոտեցավ Արտաշես արքայի արձանի մոտ ,այնուհետև քաղաքային զբոսայգու դիտեց մարզի գեղարվեստի դպրոցների և արտադպրոցական աշխատանքների կենտրոնների կողմից կազմակերպված ցուցահանդեսը և հանրակրթական դպրոցների բեմադրությունները : Այցելությունը շարունակվեց մարզպետարանամերձ հրապարակում,որտեղ
   Արտաշատի ծննդյան տոնին նվիրված մարզային <<Բերքի տոն-2011>> ավանդական տոնակատարությանը շուրջ 90 տաղավարներում՝ բերքառատ սեղանների շուրջ, մարզի գյուղական ու քաղաքային համայնքների ներկայացուցիչները, տնտեսվարողները, ձեռնարկություններն ու ընկերությունները ցուցադրում էին իրենց աշխատանքի արդյունքներն ու արտադրանքը, հյուրասիրում ներկաներին: Այստեղ էին նաև նաև Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի Արարատի մարզի մրցանակակիրները ,դպրոցականները ,որոնք հայկական տարազներով, գեղեցիկ ,հետաքրքրիր,գունեղ հանդերձանքով ցուցադրում էին տեսարաններ գյուղական առօրյայից  և գեղարվեստական տարբեր ստեղծագործություններից, ազգային ծեսերից,ավանդույթներից:
   Հանրապետության նախագահը , արտասահմանյան պատվիրակությունները , հյուրերը մոտեցան բոլոր տաղավարներին,ծանոթացան ներկայացված բերք ու բարիքին,իրենց տպավորություններն արտահայտեցին ստեղծագործ ու շնորհաշատ մասնակիցներին:
   Օրվա վերջում սկսվեց տոնական համերգը ՝սիրված և ճանաչված կատարողների մասնակցությամբ,որի ավարտին տրվեց շքեղ հրավառություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 19:09:07