Նորություններ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Արարատի մարզ
17.10.2011
Հոկտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվեց Հայոց պատմական Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին, որոնց կազմակերպման նպատակով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ:
Նախագահը մասնակցեց է նաև «Բերքի տոն-2011» ավանդական տոնակատարությանը, որին մարզի բնակավայրերը ներկայացրել են տարվա իրենց բերք ու բարիքը:Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը,ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը,ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնատար անձինք:
Միջոցառումները սկսվեցին թատերամերձ հրապարակում թատերականացված ներկայացմամբ,որից հետո քաղաքային զբոսայգում ներկայացվեց դպրոցականների կողմից կազմակերպված ցուցահանդես ու բեմադրություններ և շարունակվեցին մարզպետարանամերձ հրապարակում,որտեղ
Արտաշատի ծննդյան տոնին նվիրված մարզային <<Բերքի տոն-2011>> ավանդական տոնակատարությանը մոտ 90 տաղավարներում՝բերքառատ սեղանների շուրջ, մարզի գյուղական ու քաղաքային համայնքների ներկայացուցիչները, տնտեսվարողները, ձեռնարկություններն ու ընկերությունները ցուցադրում էին իրենց աշխատանքի արդյունքներն ու արտադրանք և հյուրասիրում հյուրերին, ներկաներին:
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացավ է նաև Արտաշատ քաղաքի լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են ընթացիկ տարվա հուլիսի 6-ին Նախագահի` Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականներից հետո: Արտաշատի երբեմնի այցեքարտը համարվող լիճը, որը կառուցվել է դեռևս 1971թ., վերածվել է գարշահոտ ճահճացած տարածքի: «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, լճի վերակառուցմամբ հնարավոր է լուծել քաղաքի համար կարևոր էկոլոգիական խնդիրը, որի համար կպահանջվի շուրջ 235 մլն դրամ: Նախագահին զեկուցվեց, որ ֆինանսական միջոցների հատկացման խնդիրը լուծված է, և լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետում կավարտվեն: