Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Արարատի մարզ

17.10.2011

Հոկտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվեց Հայոց պատմական Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին, որոնց կազմակերպման նպատակով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ:

Նախագահը մասնակցեց է նաև «Բերքի տոն-2011» ավանդական տոնակատարությանը, որին մարզի բնակավայրերը ներկայացրել են տարվա իրենց բերք ու բարիքը:Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը,ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը,ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնատար անձինք:

Միջոցառումները սկսվեցին թատերամերձ հրապարակում թատերականացված ներկայացմամբ,որից հետո  քաղաքային զբոսայգում ներկայացվեց դպրոցականների կողմից  կազմակերպված ցուցահանդես ու բեմադրություններ և շարունակվեցին մարզպետարանամերձ հրապարակում,որտեղ
Արտաշատի ծննդյան տոնին նվիրված  մարզային <<Բերքի տոն-2011>> ավանդական տոնակատարությանը մոտ 90 տաղավարներում՝բերքառատ սեղանների շուրջ, մարզի գյուղական ու քաղաքային համայնքների ներկայացուցիչները, տնտեսվարողները, ձեռնարկություններն ու ընկերությունները ցուցադրում էին իրենց աշխատանքի արդյունքներն ու արտադրանք և հյուրասիրում հյուրերին, ներկաներին:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացավ է նաև Արտաշատ քաղաքի լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են ընթացիկ տարվա հուլիսի 6-ին Նախագահի` Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականներից հետո: Արտաշատի երբեմնի այցեքարտը համարվող լիճը, որը կառուցվել է դեռևս 1971թ., վերածվել է գարշահոտ ճահճացած տարածքի: «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, լճի վերակառուցմամբ հնարավոր է լուծել քաղաքի համար կարևոր էկոլոգիական խնդիրը, որի համար կպահանջվի շուրջ 235 մլն դրամ: Նախագահին զեկուցվեց, որ ֆինանսական միջոցների հատկացման խնդիրը լուծված է, և լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետում կավարտվեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23