Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արժանի գնահատականներ և պարգևատրումներ

20.10.2011

Արժանի գնահատականներ և շնորհակալական խոսքեր
Հոկտեմբերի 17-ին մարզպետ Էդիկ Բարսեղյանը մարզպետարանի դահլիճում շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին մայրաքաղաք Արտաշատի 2200-ամյակին նվիրված և “Բերքի տոն-2011” տոնական միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար:Հաղորդելով  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տոնակատարությանը տված բարձր գնահատականը, նա նշեց, որ իշխանություն և հասարակություն համագործակցության և մարզի բնակիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ մարզը հանրապետությունում միշտ ունի իր պատվավոր տեղը ,ինչի համար ինքն ապրում է հպարտության զգացում:
Միջոցառումը պատեհ առիթ հանդիսացավ արժանի գնահատական տալ Արարատի մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանին,որին տեղական ինքնակառավարման համակարգում երկարատև և արդյունավետ աշխատանքի համար մարզպետ Էդիկ Բարսեղյանը պարգևատրեց “Պարույր Սևակ” ոսկե մեդալով:ՀՀ Արարատի մարզպետի շնորհակալագրերի արժանացան աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Մերի Կարապետյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Էլլա Սարգսյանը,ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը :
Այնուհետև Էդիկ Բարսեղյանը մարզային հեռուստատեսության միջոցով մարզի ողջ բնակչությանը իր շնորհակալությունը հայտնեց միջոցառումներին ակտիվ և ներկայանալի մասնակցության համար,տեղեկացնելով նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Արարատի մարզ աշխատանքային այցի ժամանակ տված գնահատականների և տրված հանձնարարականների մասին: Մասնավորապես նա ընդգծեց այն փաստը,որ Արտաշատյան լճի երկար սպասված վերականգնման և վերակառուցման աշխատանքներն արդեն մի քանի օր է ինչ սկսված են, և որ նախագահը հանձնարարել է դրանք ավարտի հասցնել մինչև դպրոցականների ամառային հանգստի սկսվելը:Մարզպետը նշեց նաև,որ արդեն հատկացված են գումարներ Այնթապի մանկապարտեզի շենքի կառուցումը սկսելու համար,և աշխատանքները կմեկնարկեն արդեն նոյեմբեր ամսին :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 12:40:12