Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատանի ֆուտբոլիստների հաջողությունները

27.10.2011

Հոկտեմբերի 20-ից Երևանում մեկնարկեցին  “Կաշվե գնդակ” պատանի ֆուտբոլիստների մրցումները, որին մասնակցում էին նաև Արարատի մարզի Սուրենավան, Արարատ, Նորաշեն գյուղերի  դպրոցների պատանի ֆուտբոլիստները: Մրցումներն ընթացան ավագ, միջին, կրտսեր տարիքային խմբերի միջև: Վերոհիշյալ 3 տարիքային խմբերում էլ հաղթեցին Արարատի մարզի պատանի ֆուտբոլիստները: Կաշվե գնդակի վարպետները` զբաղեցնելով առաջին տեղը, պարգևատրվեցին գավաթներով: Վերոհիշյալ մրցումները, որը կազմակերպել և անցկացնում են ՀՀ տարածքային կառավարման, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները,ՀՀ  ֆուտբոլի ֆեդերացիան, “Կաշվե գնդակ hամահայկական ակումբ” ՀԿ-ն  1965-1988 թվականների լավագույն ավանդույթները շարունակելուց բացի նպատակաուղղված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքներին երեխաներին և դեռահասներին զանգվածաբար ընդգրկելուն, աճող սերնդի մոտ առողջության ամրապնդման և առողջ ապրելակերպի ձևավորելուն, շնորհալի ֆուտբոլիստներին հայտնաբերելուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 12:40:12