Նորություններ
Երգող Հայաստան
31.10.2011
Հոկտեմբերի 28-ին ՀՀ մշակույթի նախարարության ,Հայաստանի երաժշտական ընկերության նախաձեռնությամբ և Արարատի մարզպետարանի աջակցությամբ Արարատի մարզի Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում անցկացվեց <<Երգող Հայաստան>> մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական հինգերորդ հոբելյանական փառատոնի մարզային փուլը, որին մասնակցում էին մարզի հանրակրթական և երաժշտական դպրոցների 7 երգչախմբեր, որոնք ծրագրային համարներից բացի, կատարեցին ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան կոմպոզիտորների խմբակային ստեղծագործություններից: Հանրապետական փուլի մասնակցության իրավունք ստացան Մասիս և Հովտաշատ գյուղերի հանրակրթական և Մասիս քաղաքի երաժշտական դպրոցների երգչախմբերը: Հանձնախումբը, որի կազմում էին Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, խմբավարներ` Տիգրան Հեքեքյանը, Դավիթ Զալյանը, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները, բարձր գնահատեցին փառատոնի մասնակից խմբերի կատարումները: Միջոցառումը նպատակ ունի զարգացնել երգչախմբային արվեստը, հայտնաբերել շնորհալի կատարողներին: