Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռազմամարզական խաղեր

02.11.2011



    Նոյեմբերի 1-ին Արտաշատի ստադիոնում անցկացվեցին <<Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը>>, որին մասնակցեցին տարածաշրջանում հաղթած Արարատի մարզի 6 թիմերը, որոնք կմրցեցին` նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցումավազք (4x50), ձգումներ պտտաձողից, կռոսավազք (100 մ), հրաձգություն (օդամղիչ հրացանով), ինքնաձիգի քանդում-հավաքում սահմանված ժամանակահատվածում մարզաձևերից: Ռազմամարզական խաղերը,  նախապատրաստումը և անցկացումը  համակարգում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, խաղերի անցկացմանն աջակցում են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունները, տարածաշրջանային զինվորական կոմիսարիատները: Ռազմամարզական խաղերը, որն անցկացվում է 4 փուլով` նպատակաուղղված է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում արմատավորելու առողջ ապրելակերպը, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարարկմանը, դպրոցականների և երիտասարդության շրջանում իրականացվող  մարզական զանգվածային աշխատանքների բարելավմանը: Ռազմամարզական խաղերը, որն անցկացվում է մարզում երկրորդ անգամ միտում ունի ավանդական դառնալու: Մասնակիցներից առաջին տեղը զբաղեցրեց Փոքր Վեդի համայնքի միջնակարգ դպրոցի թիմը, որը հանրապետական մրցումներում կներկայացնի Արարատի մարզը, ընդծենք, որ խաղերն ընթացան խիստ կազմակերպված` բոլոր դպրոցների  զինղեկների, ինչպես նաև մարզպետարանի կրթության,  մշակույթի և սպորտի վարչության անմիջական մասնակցությամբ ու վերահսկողությամբ:
Քրիստինե Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32