Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերաբացվեց Հայփոստի Մասիսի մասնաճյուղն ու 1-ին բաժանմունքը

08.11.2011

 

 

 

Նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ Հայփոստի Մասիսի մասնաճյուղի և 01 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
 

Արարողությանը ներկա էին մարզպետի տեղակալ Կառլեն Հակոբյանը, Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ի և Հայփոստ ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ:
 

Մարզպետի տեղակալ Կառլեն Հակոբյանը ողջունեց Հայփոստ-ի ղեկավարությանը` բարձր գնահատելով կատարված աշխատանքը:
 

Քաղաքապետ Դմիտրի Նազարյանն իր ելույթի խոսքում նկատեց, որ Հայփոստ-ը վերածնունդ է ապրում: Նա շնորհակալագիր հանձնեց Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին` առ այն, որ Մասիսի փոստային մասնաճյուղի և 01 բաժանմունքի նորացումն և արդիականացումը կատարվել են գերազանց:
 

Պարոն Գեչիջյանն, իր հերթին, նշեց, որ այդ շնորհակալագիրը Հայփոստ-ի ամբողջ աշխատակազմինն է, և իր խոսքում կարևորեց ամենօրյա աշխատանքում հոգի ներդնելու գաղափարը:
 

Հայփոստ ՓԲԸ կոմերցիոն զարգացման վարչության ղեկավար Նարինե Սեֆերյանն իր խոսքում նշեց, որ ներկայումս Հայփոստ-ը մարզերում իրականացնում է մեծածավալ աշխատանքներ:
 

Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին են համապատասխանեցվել մասնաճյուղն ու բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
 

Այսօր ընթանում է ոչ միայն Հայփոստ մարաթոն 2011 բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է Հայփոստ-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր:
 

Հայփոստ մարաթոն 2011 ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:
 

Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է Հայփոստի նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:

Հայփոստ  /  սեփ.թղթակից /


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45