Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլը

12.11.2011

 Արարատի մարզի դպրոցներում  նոյեմբերի 1-ից մեկնարկել էր դպրոցականների շախմատի  օլիմպիադայի տարածաշրջանային փուլը: Արտաշատի տարածաշրջանի 30 դպրոցների 120 շախմատիստներ Արտաշատ քաղաքի N 5 դպրոցում մասնակցեցին մրցումներին:Առաջինից երրորդ տեղերը հաջորդաբար նվաճեցին Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի, Մասիս գյուղի, Արտաշատ քաղաքի N 1 միջնակարգ դպրոցի թիմերը: Նոյեմբերի 4-ին Վեդի քաղաքի N 2 հիմնական դպրոցում կայացած մրցապայքարում շախմատային 24 թիմերը գրանցեցին հետևյալ արդյունքները` Ավշարի միջնակարգ դպրոց /1-ին տեղ/, Արարատ քաղաքի N 3 դպրոց /2-րդ տեղ/, Արարատ քաղաքի ավագ դպրոց /3-րդ տեղ/: Մասիսի տարածաշրջանի Նոր Խարբերդ համայնքի N 1 միջնակարգ դպրոցում մրցակից թիմերը միմյանց հրաժեշտ տվեցին առաջինից երրորդ տեղերը բաժանելով` Զորակ համայնքի, Նոր Խարբերդ N1, Արբաթի միջնակարգ դպրոցի շախմատային թիմերի միջև:

Ընդհանուր առմամբ շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլին մասնակցել են 77 թիմերի 310 աշակերտներ: Տարածաշրջաններում հաղթած թիմերը կմասնակցեն 2012 թվականին մարտի 25-ից ապրիլի 15-ը կայանալիք մարզային փուլին, որն էլ կորոշի  հանրապետական փուլի մասնակիցներին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31