Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ

16.11.2011

 
 Արարատի մարզպետարանում կայացած մարզխորհրդի   նիստը տարվա ընթացքում որոշ ոլորտներում  կատարված աշխատանքների ամփոփումն էր: Մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծաառայությունների ղեկավարներ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Ս. Հովհաննիսյանը, մարզի բժշկական կենտրոնների տնօրեններ,լրատվամիջոցներ:

Մարզպետ Էդիկ Բարսեղյանն նիստը սկսեց ՏԻՄ 15-րդ տարեդարձի  կապակցությամբ շնորհավորանքներով: Օրակարգը հաստատելուց հետո հետևեցին  ստորաբաժանումների ղեկավարների զեկուցումներոը,հայտարարությունները:

Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Գեղանուշ Ավետիսյանը տեղեկացրեց,որ առողջապահական համակարգն այս տարի վերազինվել է 280 մլն դրամի արդիական սարքավորումներով: Հատկապես ուշադրության կենտրոնում են առողջության առաջնակի պահպանման օղակները: Մարզի 49 բուժամբուլատորիաները տարբեր ծրագրերով և կառավարության միջոցներով ստացել են բուժսարքավորումներ, ինչի շնորհիվ քաղաքների առողջապահական կենտրոններ դիմողների թիվը 4000-ից հասել է 1700-ի: Համաշխարհային բանկի ներդրման ծրագրով մարզն ստացել է շտապօգնության 5 մեքենաներ: Վեդի քաղաքում հիմնվել է մայրության դպրոց, ինչպես նաև հղիների սպասարկման կենտրոն: Մարզպետ Էդիկ Բարսեղյանի միջնորդությամբ վերանորոգվել է Արտաշատի հիվանդանոց տանող ճանապարհը: Այս տարի վերանորոգվել են Մասիս քաղաքի հիվանդանոցի մանկական և ծննդաբերական բաժանմունքները: Մարզի առողջապահական համակարգն ավելի է հզորացել Արարատ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հիմնանորոգումով և ամենաարդիական տարբեր բժշկական սարքավորումների վերազինումով: Զեկուցողը խոսեց նաև բացթողումների մասին:

Մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ  վարչության պետ Ալինա Լալայանը ներկայացրեց մարզի վարչական ստուգումների արդյունքները մարզի 18 համայնքներում. նա խոսեց մատենավարության, ավագանու որոշումների թափանցիկության, նիստերի պարբերականության խախտման, մշակութային կյանքի, ապօրինի շինարարությունների մասին և ընդգծեց, որ ժամանակ է տրվել` վերացնելու եղած թերությունները:

Այս տարի մարզում կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 1 մլրդ 300 մլն դրամով իրականացվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ:  Ողջ տարվա հետևողական աշխատանքների շնորհիվ մարզի 97 համայնքներից 80-ը բյուջեն կատարել են 100 %: Թերացողները սահմանված ժամկետում պարտավոր են համալրեն համայնքի բյուջեն: Ակնառու են նաև հաջողությունները գյուղատնտեսության ասպարեզում: Շնորհիվ հակակարկտային կայանների գործարկման այս տարի մարզը հաջողություններ գրանցեց պտուղ-բանջարեղենի, հատկապես խաղողի արտադրության բնագավառում: Մարզում խաղող մթերվեց արժանապատիվ գներով, և մթերող կազմակերպությունները գրեթե ամբողջությամբ  վճարել են գյուղացիներին մթերված բերքի դիմաց, մնացած պարտքերը կմարեն մինչև դեկտեմբեր:Այս հարցերի շուրջ ղեկույցները ներկայացրեցին աշխատակազմի քաղաքաշինության,ֆինանսական և սոցիալ-տնտեսական,գյուղատնտեսության վարչության պետերը /Ռ.Մկրտչյան,Գ.Եղիազարյան,Տ.Վիրաբյան/:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը` մարզպետ Էդիկ Բարսեղյանը համապատասխան համայնքների և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45