Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշ-ցերեկույթ` նվիրված Մարգար Հովհաննիսյանին

23.11.2011

     Արարատի  մարզի  Փոքր  Վեդի   համայնքը   նշեց   միութենական   բազմաթիվ   շքանշանների,  մեդալների  ասպետ,  Փոքր  Վեդի  գյուղի  կեսդարյա   նախագահ  Մարգար  Հովհաննիսյանի  ծննդյան  100  և  դպրոցը  նրա   անվամբ  կոչելու  25-ամյակը:  Հուշ - ցերեկույթն,  որին  մասնակցում  էին  Արարատի  մարզպետ  Էդիկ  Բարսեղյանը և  մարզային  կառույցի  աշխատողներ, հյուրեր տարբեր  մարզերից,  սկսվեց   համայնքի   ղեկավար  Նորիկ   Ոսկանյանի   ողջույնի   և  շնորհավորանքի  խոսքերով,  որին  հաջորդեց   դպրոցի  տնօրեն  Արթուր  Հարությունյանի    ելույթը:Նրանք պատմեցին,որ  Մարգար  Հովհաննիսյանի ղեկավարության տարիներին սկսվեց  գյուղի քարակերտ շինարարությանը,  նրա   նախաձեռնությամբ   բարեկարգվեցին  գյուղի  ճանապարհները,  կազմվեց   գյուղի  գլխավոր  հատակագիծը,  կառուցվեցին  մշակույթի  տունը,  դպրոցը,  գյուղապետարանը,  գյուղ  հասավ   Գառնիի  ջուրը, խորքային  հորեր   մաքրվեցին,  ճահճուտներ  չորացվեցին, Արարատի  ջրանցքի  ջրերը  հասան  Փոքր  Վեդի,  որի   շնորհիվ  սկսվեց   հողի  բնականոն  ոռոգումը,  ինչն  էլ  առատ  բերքի  նախապայմանը  հանդիսացավ  : Գյուղը  ունեցավ   ռադիոհանգույց,  հեռախոսակապ:  1941  թվականին  Փոքր  Վեդին  կարողացավ   իր  հողերից   ստացած  առատ   բերքի  շնորհիվ  սովից  ու   քաղցից   փրկել իր և  շրջակա   գյուղերի    բնակիչներին:  1946 թվականին   Մարգար  Հովհաննիսյանն  ընդունեց   Իրանից,  Եգիպտոսից,  Իրաքից  ներգաղթաց  հայերին,  նրանց  տրվեցին  հողեր  և  օգնեցին բնակարաններ  կառուցել:  Օրվա հերոսին նվիրված միջոցառումն  ընդմիջվում   էր  Փոքր  Վեդիի    դպրոցի  աշակերտների  ելույթներով,   անհատ  կատարումներով: Մարգար Հովհաննիսյանի մասին հուշեր   պատմեցին  նրա  հարազատները,  մտերիմները:  Մարզպետ  Էդիկ  Բարսեղյանը   հիշարժան  օրվա  կապակցությամբ  գյուղի երաժշտական  դպրոցին  նվիրեց  գործիքներ,  կահույք   և  խոստացավ   2012 թվականին  օգնել  հիմնանորոգել  սպորտդահլիճը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45