Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստ

29.11.2011

Նոյեմեբերի 29-ին Արարատի մարզում տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստ: Նիստը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: ՎՊ խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև համապատասխան վարչությունների պետերը , ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու համայնքապետերը, <Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն> ՓԲԸ խորհրդի նախագահը և Սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը:
Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել է չորս հարց.
1. ՀՀ Արարատի մարզպետարանին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատելու մասին:
2. ՀՀ Արարատի մարզի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատելու մասին:
3. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատելու մասին:
4. <Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն> փակ բաժնետիրական ընկերությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատելու մասին:
Նիստից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս: ՎՊ նախագահը լրագրողներին է ներկայացրել քննարկված հարցերը: Ի.Զաքարյանը տեղեկացրել է,նաև որ սոցիալական ոլորտում հայտնաբերված խախտումները հիմք են հանդիսացել, որպեսզի ՎՊ –ն սկսի «օպերատիվ վերահսկողություն» թոշակ-նպաստ համակարգում: Ստուգումները կանցկացվեն եկող տարվա հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում: Զաքարյանը հայտնել է, որ դիմել է կառավարությանը, որոշում ընդունել առ այն, որ անօրինական վճարված նպաստների գումարն այսուհետև հետ գանձվի ոչ թե նպաստառուներից, այլև սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավաներից և աշխատակիցներից:
 ՀՀ ՎՊ պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18