Նորություններ
Աշնանային զորակոչն Արարատի մարզում
30.11.2011

Արարատի մարզում շարունակվում է աշնանային զորակոչը, որն ըստ տարածաշրջանային զինկոմիսարների, ընթանում է առանց խոչընդոտների: Զինկոմիսարիատներն ու բժշկական հանձնաժողովները աշխատում են պատասխանատվությամբ, հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարությունը իրավական պատասխանատվության կենթարկի հանձնաժողովի այն անդամներին, որոնց սխալի պատճառով հիվանդ զինակոչիկ կզորակոչվի բանակ:
Գարնանային զորակոչից հիվանդության պատճառով ազատված 18 զորակոչիկներ Երևանի տարբեր հիվանդանոցներում նախարարության միջոցներով առողջությունը վերականգնելուց և կրկնակի հետազոտման ենթարկվելուց հետո կհամալրեն բանակի շարքերը:
Շնորհիվ տարածաշրջանային զինկոմիսարիատներ-ուժային կառույցներ-հարազատներ համագործակցության` 12 հոգի աշնանային զորակոչի ընթացքում կմեկնեն բանակ: Միաժամանակ աշխատանքներ են տարվում արտերկրում գտնվող մյուս զորակոչիկների ծնողների հետ: