Նորություններ
ԱՄՆ դեսպանը մասնակցել է ծննդատան բացման արարողությանը
21.12.2011

Դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը և Վեդու ծննդատունն այսօր նշեցին վերանորոգման աշխատանքների ավարտը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, նրա տիկնոջ` Լիբբի Հեֆերնի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիրների, Արարատի մարզպետ Էդիկ Բասեղյանի, Վեդու ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթևոսյանի, մարզպետարանի առողջապահության վարչության պետ Գեղանուշ Ավետիսյանի և ծննդատան անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցավ բացման հանդիսավոր միջոցառում, որով նշանավորվեց Վեդու ծննդադան 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքների ավարտը: ԱՄՆ Եվրոպական Հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի մարդասիրական աջակցության ծրագրի ֆինանսավորմամբ իրականացված վերանորոգման աշխատանքների շրջանակում ներկվել են պատերը, փոխվել են պատուհանները և դռները, էլեկտրականության և ջեռուցման համակարգերը, կառուցվել է կաթսայատուն, ինչպես նաև տրամադրվել է գեներատոր` արտակարգ պատահարների դեպքում անխափան հոսանք մատակարարելու նպատակով: Վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 230.000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նախնական պլանավորման, պայամանգրերի կնքման, ինչպես նաև որակի հսկողության բոլոր աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի կողմից: Աշխատանքները կատարվել են տեղական ՍԵՍԿՕ ընկերության կողմից և տևել են տաս ամիս:
Հիվանդանոցը սպասարկում է Արարատի մարզի 13.000 կանանց` տարեկան ընդունելով 800 ծնունդ: Այժմ, երբ վերանորոգման աշխատանքներն ավարտված են, ծննդատունը կկարողանա ավելի լավ ծառայություններ մատուցել մարզի բնակչությանը: Կատարված աշխատանքների համար Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն իր շնորհակալությունը հայտնեց ԱՄՆ դեսպանին: